Սեփական արտադրություն
Մենք արտադրում ենք կրող կոնստրուկցիաներ և մետաղական ցանկապատեր՝ ապահովելով կայունություն և բարձր որակ։ Կիրառվող 2 մմ հաստությամբ ցինկապատ մետաղը պաշտպանում է արևային վահանակները անգամ ամենախիստ եղանակային պայմաններում։ Մեր կոնստրուկցիաները․
- նախագծված են դիմակայելու բարձր քամիներին,
- հաստատված են KFW Germany բանկի կողմից,
- ունեն հակակոռոզիոն պաշտպանություն։
Կոնստրուկցիաները հավաքվում են առանց զոդման՝ բացառապես ցինկապատ մանեկ-տափողակներով։ Սա ապահովում է․
- արագ և հեշտ տեղադրում դաշտային պայմաններում,
- աշխատաժամանակի կրճատում և տեխնիկական ռիսկերի նվազեցում։
Սեփական արտադրական հոսքագիծը թույլ է տալիս կրճատել նախագծերի իրականացման ժամկետը մինչև 6 ամիս, խուսափելով միջազգային բեռնափոխադրումների երկարաձգված գործընթացներից։


